Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Աղոթարան

Աղոթարան
03.04.2024 | 00:01

Սուրբ ես, Տէ՛ր,

եւ ի սուրբս հանգուցեալ,

եւ մեք սուրբ վկայիւքս աղաչեմք զՔեզ

բարեխօսութեամբ սուրբ Աստուածածնին

եւ աղաչանօք ամենայն սրբոց Քոց.

մի՛ մերժեր զմեզ յողորմութենէ Քումմէ,

այլ կեցո՛ զմեզ աղօթիւք սոցին,

զի Դու ես բազումողորմ Աստուած.

եւ Քեզ վայել է փառք,

իշխանութիւն եւ պատիւ

այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:

Ամէն:

Դիտվել է՝ 1452

Մեկնաբանություններ